Մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանը։
Օրակարգում Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի 3 թեկնածուների ընտրության հարցն է:
ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվեց, թե ինչու է թեկնածուներին ներկայացնում ոչ թե ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, այլ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը։
Վերջինս էլ պարզաբանեց, որ Գագիկ Ջհանգիրյանն առողջական խնդիրներ ունի․ վիրահատության է ենթարկվելու։