Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմյեր լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է РТ-ն։
Զախարյանը ՌՊԼ-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել Transfermarkt-ի վարկածով։
«ՌՊԼ – ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել «Դինամոյի» առաջատարներից Արսեն Զախարյանը, ով ամբողջ մրցաշրջանի ընթացքում բարձր մակարդակով է հանդես եկել թիմի կազմում», – ասվում է Transfermarkt-ի հայտարարության մեջ:
Այս մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 34 հանդիպման, խփել է 9 գնդակ և կատարել է 6 արդյունավետ փոխանցում: