Այսօր՝ հունիսի 13-ին, կառավարության առաջ բողոքի ակցիա էին իրականացնում ՛՛Կամք՛՛ հասարակական նախաձեռնության անդամները և Արման Առաքելյանի հարազատները` պահանջելով Ռուաստանում ադրբեջանցուն սպանելու համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանի հետագա պատիժը Հայաստանում:
Արման Առաքելյանը 18 տարվա ազատազրկման է դատապարտվել Ռուաստանի Դաշնությունում և արդեն 4 տարի պատիժը կրում է Մուրմանսկի բանտում։
՛՛Կամք՛՛ հասարակական նախաձեռնության նախաձեռնության նախագահ Վահագն Չախալյանը նշեց, որ մեկ տարուց ավելի է՝ Արման Առաքելյանի հարազատները դիմում են ՀՀ իշխանություններին։ ՌԴ դատախազությունը համաձայնվել է Արմանին արտահանձնել, իսկ Հայաստանյան իշխանությունները անհասկանալի պատճառներով մերժում են։
Արման Առաքելյանի որդին՝ Վիգեն Առաքելյանը պատմեց, որ հայրը ադրբեջանցուն սպանել է հայ ազգին վիրավորելու համար։
Վիգեն Առաքելյանը նշել է, որ իրենց հետ հանդիպել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակն ու ասել, որ բոլոր հարցերին կպատասխանեն երկուշաբթի։






































