ԱՄՆ-ում դեռ չգիտեն՝ կարելի է արդյոք ՌԴ ԿԲ-ի սառեցված ակտիվներն ուղղել Ուկրաինային, դրա հետևանքները դեռ պետք է ծանրութեթև անել։ Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը։
«Ինձ համար պարզ չէ, թե արդյոք դա հնարավոր է անել առանց համապատասխան օրենսդրության, որը թույլ է տալիս այդ ակտիվների օգտագործումը», - ասել է նա: Նրա խոսքով՝ այդ քայլի հետևանքները ամերիկացիներին պետք է «կշռադատեն»։
Թեհրանն ու Մասկատը վերահսկում են Հորմուզի նեղուցը. Իրանի դեսպան
Իրանն ու Օմանը վերահսկում են Հորմուզի նեղուցը և վճար են գանձում նավերի անցման համար։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում...



































