Թուրք-հունական սահմանին մի խումբ միգրանտների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որոնք նավակով և անօրինական կերպով հատել էին Էվրոս գետը։ Այս մասին հայտնում Է TACC-ը՝ վկայակոչելով հունական Sky հեռուստաալիքին:
Աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ փոխհրաձգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 21:00-ից հետո՝ Սուֆլի բնակավայրի շրջանում:
Թուրքական կողմի կրակոցներից ներգաղթյալ կին է զոհվել։ Հույն սահմանապահները հայտնաբերել են միգրանտներով նավ, որոնք գտնվում են երկու երկրները բաժանող գետի թուրքական ափին, իսկ հետո փորձել են անցնել ջրային պատնեշը, որպեսզի տեղափոխվեն Հունաստան: Սահմանապահները պնդում են, որ պատասխանել են թուրքական կողմի կրակոցներին, որը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրանք միգրանտներին զգուշացրել են, որպեսզի իրենց նավակը չմոտենա հունական ափին: Իր հերթին հունական ERT-1 հեռուստաալիքը հայտնել է, որ զոհվել է աֆրիկյան ծագում ունեցող 22-ամյա կին:
Ենթադրվում է, որ փոխադրողի և միգրանտների միջեւ վեճ է ծագել, որի հետեւանքով 22-ամյա կինը մահացու վիրավորվել է 22-րդ տրամաչափի ատրճանակից: Նման ատրճանակները չեն օգտագործվում ո՛չ թուրք, ո՛չ էլ հույն սահմանապահների կողմից: Հունական ափ են տեղափոխվել միայն վեց միգրանտներ, ինչպես նաեւ երեխա։ Այս խմբից ևս հինգ մարդ մնացել է թուրքական ափին: