Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը համաշխարհային առաջնորդներին ջանքեր գործադրել Ուկրաինայի հակամարտությանը վերջ դնելու համար: Այս մասին քահանայապետը հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա ավանդական քարոզի ավարտից հետո, որտեղ հավաքվել են մի քանի հազար հավատացյալներ: Այս մասին հաղորդում է TACC-ը։
«Կոչ եմ անում միջազգային հանրության բոլոր ներկայացուցիչներին իրական ջանքեր գործադրել այս սարսափելի պատերազմին վերջ դնելու համար»,-ասել է Ֆրանցիսկոսը»:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի «ապառազմականացման և ապազգայնացման» համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով»։
Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։





































