Եվրամիությունը հայտարարել է, որ Բելառուսը «համագրեսոր» է Ուկրաինայի հակամարտության իրավիճակում։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Ինչպես երկուշաբթի օրը ասվում է ԵՄ հայտարարության մեջ, այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, «միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում է և խաթարում է եվրոպական և համաշխարհային անվտանգությունն ու կայունությունը»:
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անցած շաբաթվա բանաձեւը ցույց տվեց, որ միջազգային հանրությունը միասնական է Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի դեմ: Բելառուսի վարչակարգը՝ մասնակցությամբ Լուկաշենկոյի, որպես համագրեսոր, լիովին կրում է պատասխանատվություն մարդկային կորուստների, վնասների և ավերածությունների համար»,- ասվում է երկուշաբթի ԵՄ հայտարարության մեջ։
Բելառուսի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեջ ոչ մի բելառուս զինվոր, ոչ մի զինտեխնիկա ներգրավված չէ։