ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օրերս հայտնել է, որ ԱՄՆ-ն մտադիր է գնել Դանիային պատկանող Գրենլանդիան։ Այս մասին հայտել է The Wall Street Journal-ը:
Նախագահն այս որոշումն արդեն իսկ քննարկել է իր խորհրդականների հետ։ Ինչպես տեղեկացնում է հրատարակությունը, Գրելանդիան գնելու՝ Թրամփի որոշումն որոշ խորհրդականների կողմից արժանացել է հավանության։
Օգոստոսի 12-ին Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել Է, որ կղզին պատրաստ Է գործարար հարաբերություններ վարել ԱՄՆ-ի հետ, սակայն վաճառքի մասին խոսք գնալ չի կարող։
Իսկ ինչ վերաբերում է Դանիային, ապա տեղի քաղաքական գործիչները Գրենլանդիան գնելու Թրամփի հայտարարությունները որակել են որպես կատակ:
Նշենք, որ Գրելանդիան՝ աշխարհի ամենամեծ կղզին, այժմ գտնվում է Դանիայի թագավորության իշխանության ներքո։
Մոսկվայի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ է զոհվել
Մոսկվայի հարավ-արևմուտքում՝ Գեներալ Տյուլենևի փողոցում գտնվող բազմահարկ բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունից հետո բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ է զոհվել,...