Աշխարհի 208-րդ ռակետ, Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչ, հայտնել է Сhampionat.com-ը։
Նա երկրորդ փուլում հաղթել է աշխարհի 79-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Յուլիա Պուտինցևային։ Հանդիպումը տևել է երկու ժամ 10 րոպե և ավարտվել 6:3, 2:6, 6:2 հաշվով։
Հաջորդ փուլում Ավանեսյանը կմրցի ուկրաինացի Ալեքսանդրա Օլեյնիկովայի հետ։





































