Արագածոտնի մարզի Մելիքգյուղում 56-ամյա կնոջ սպանության համար ձերբակալել են նրա 20 և 25-ամյա որդիներին, հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը։
Ըստ հրապարակման՝ հուլիսի 22-ին նրանք 1970 թվականին ծնված իրենց մոր՝ Ռ․Մ․-ի անհետ կորելու մասին հայտնել են ոստիկանություն։
Ըստ ոստիկանության վարկածի՝ կենցաղային վեճի ժամանակ եղբայրները գրտնակի հարվածով սպանել են մորը և հանցագործությունը քողարկելու նպատակով դիակը տեղափոխել հարևանությամբ գտնվող կիսակառույց շինություն և թաքցրել հողաշերտի տակ։ Մատնանշված վայրում հայտնաբերվել է 56-ամյա կնոջ դին, ասված է հրապարակման մեջ։
Նույն օրը երիտասարդները ձերբակալվել են, իսկ նրանցից մեկը խոստովանել է կատարած արարքը։




































