• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
23 Հուլիս 2026 13:26
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Գեղեցիկ վարդեր» ջերմոցային տնտեսությունը փակման եզրին է․ ԶԼՄ

Տնտեսություն,
23 Հուլիս 2026 12:10
ShareShareShare
«Գեղեցիկ վարդեր» ջերմոցային տնտեսությունը փակման եզրին է․ ԶԼՄ
telegram

Շիրակի մարզի Մայիսյան գյուղում գործող «Գեղեցիկ վարդեր» ջերմոցային տնտեսությունը փակման եզրին է հայտնվել դեպի Ռուսաստան արտահանման խոչընդոտների, տեղական թույլ պահանջարկի և կարկտահարության հետևանքների պատճառով, The Armenian Weekly-ին հայտնել է ձեռնարկության սեփականատեր Արտակ Հարությունյանը։

Նրա փոխանցմամբ՝ նախորդ տարվա արտահանման երկամսյա դադարեցման պատճառով տնտեսության պարտքը 40 միլիոնից հասել է 70 միլիոն դրամի։ Ներկայումս բերքի մի մասըն ստիպված են լինում դեն նետել, իսկ մի մասը՝ անվճար բաժանել բնակիչներին։

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից սահմանափակել էր Հայաստանից ծաղիկների ներմուծումը։ ՀՀ իշխանությունները հայտարարում են նոր շուկաների փնտրտուքի մասին․ 11 000 հայկական ծաղիկներից բաղկացած փորձնական խմբաքանակն արդեն ուղարկվել էր Լատվիա։ Եվրոպական միությունը խոստացել էր Հայաստանին տրամադրել 50 միլիոն եվրո՝ ճգնաժամը հաղթահարելու համար։

Յոթ տարի առաջ հիմնադրված ընկերությունը 10 անձից բաղկացած երկու ընտանիքի ապրուստի միակ աղբյուրն է և աշխատանքով է ապահովում 9-ը համագյուղացու։ Հարությունյանի եղբայրն առողջական լուրջ խնդիրներ ունի, ինչի պատճառով Արտակն ընտանիքի միակ կերակրողն է: Բացի այդ, նրա երեխաներից մեկը սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանում, ինչը պահանջում է ուսման զգալի վարձավճար և բնակարանի վարձակալություն, փոխանցել է լրատվամիջոցը։

Հարությունյանի խոսքով՝ 5500 քմ մակերեսով ջերմոցային տնտեսություն ստեղծելն արժեցել է մոտ 80 մլն դրամ վարկ: Սկզբում ջերմոցում բանջարեղեն է մշակվել, հետո՝ հոլանդական վարդեր, որոնք ավիափոխադրումներով արտահանվել են Ռուսաստան։

Հղում անելով ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) և միջազգային վերլուծական կենտրոնների տվյալներին՝ լրատվականը գրել է, որ Հայաստանի ջերմոցային ոլորտում վերջին տասնամյակում արձանագրված կայուն աճն ու ծաղկի բիզնեսի կայունությունն ապահովվում էին հիմնականում դեպի Ռուսաստան արտահանմամբ, որին ԵԱՏՄ արտոնությունների և պարզեցված լոգիստիկայի շնորհիվ բաժին էր ընկնում շուկայի 80-90%-ը։

Սակայն Վերին Լարսի անցակետում ռուսական կողմի պարբերական սահմանափակումները՝ պայմանավորված սանիտարական խիստ պահանջներով կամ քաղաքական նկատառումներով, կաթվածահար են արել ոլորտը։

Մեկնաբանելով կառավարության կողմից ծաղիկների սուբսոդավորումը՝ Հարությունյանը նշել է, որ կառավարության աջակցության միջոցառումները կտրված են գործնական իրականությունից:

«Ասում են՝ սուբսիդիա ենք տալիս Ֆրանսիա ծաղիկ արտահանելու համար: Բայց ես որտե՞ղ գտնեմ այդ շուկան: Նույնիսկ եթե մաքսատուրքը փոխհատուցեն, միայն օդային ճանապարհով Եվրոպա 1 կգ ուղարկելն արժե 7 դոլար: Դա ի՞նչ է նշանակում, անվճար քաղե՞մ, ուղարկե՞մ, հետո իմ ջեբի՞ց հսկայական լոգիստիկ ծախսեր անեմ: Դա փոքր բիզնեսի ուժերից վեր է»,- ասել է Հարությունյանը։

Տնտեսվարողն ընդգծել է, որ ձմռան ամիսներին ջերմոցը պահպանելու համար ընտանիքը միայն գազի համար կուտակել է շուրջ 20 մլն դրամի պարտք՝ գրավադրելով սեփական ոսկյա իրերը։ Իսկ այսօր 80-90 սմ երկարությամբ 20 հատ բարձրորակ վարդից կազմված փունջը մեծածախ շուկայում հնարավոր չէ վաճառել անգամ 1000 դրամով, ինչը չի ծածկում անգամ աշխատուժի կամ փաթեթավորման թղթի ծախսերը, հայտնել է պարբերականը։

Այժմ ջերմոցատերն ունի ամսական 2 մլն դրամ վարկային մարումների պարտավորություն և բանկերի կողմից գույքի բռնագանձումից խուսափելու համար այլ ելք չի տեսնում, քան 2017 թվականին ձեռք բերված սեփական 3 սենյականոց բնակարանը վաճառելը:

«Հիմա տունս կվաճառեմ, որ միայն վարկերս փակեմ ու մտածեմ ուրիշ բիզնեսի մասին, ուրիշ տարբերակ չկա»,- ասել է նա:

Տնտեսվարողը պետությունից ֆինանսական աջակցություն չի խնդրում: Նրա միակ ակնկալիքը գործուն աջակցությունն է, որը կկանխի բիզնեսի փլուզումը։ Շուկաներ գտնելու աջակցություն՝ պետական մակարդակով մթերման կամ հավաքագրման կենտրոնների ստեղծում, որպեսզի տնտեսվարողը մենակ չմնա թանկարժեք միջազգային լոգիստիկայի և շուկաների փնտրտուքի առջև: Վարկային արձակուրդներ՝ բանկային բարձր տոկոսադրույքների վերանայում և մարումների ժամանակավոր սառեցում՝ մինչև արտահանման ուղիների հստակեցումը:

Հղում անելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) և այլ միջազգային կազմակերպությունների զեկույցներին, լրատվամիջոցը գրել է, որ հայկական գյուղատնտեսությունը խոցելի է դարձել ոչ միայն արտաքին շուկայի ցնցումների, այլև կլիմայական անկանխատեսելիության նկատմամբ: Նշվում է, որ ապահովագրական համակարգի թերի զարգացածությունը և աղետների կառավարման դանդաղ մեխանիզմները ռիսկի տակ են դնում փոքր ու միջին ձեռնարկությունները:

Դրա վառ օրինակն է հունիսի 19-ին տեղացած կարկուտը, որը ջարդել էր ջերմոցի կառուցվածքն ու ապակիները։ Տնտեսությունն այն վերականգնելու միջոցներ պարզապես չունի, փոխանցել է պարբերականը։

Տնտեսվարողը պատմել է որ իր ջերմոցը կարկուտից ևս տուժել է և չնայած նրան, որ ներկայացրել է դիմումներն ու վնասն արձանագրող լուսանկարներ, սակայն դեռևս աջակցություն չի ստացել: Նա ընդգծել է, որ առանց պետական աջակցության ջերմոցային տնտեսությունը կփակվի, ինչը նման բիզնեսների համար, ի վերջո, կարող է արտագաղթի պատճառ դառնալ:

 

telegram
Tags: ԱրտահանումԾաղիկներՋերմոց

Հարակից հրապարակումներ

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 23-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

23 Հուլիս 2026 08:18

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 23-ին ԱՄՆ դոլարը գնում են 363.05 դրամ միջին գնով, վաճառում՝ 368.17 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

22 Հուլիս 2026 16:00

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 17-ին, կազմել է 366,89 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,21 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

22 Հուլիս 2026 08:03

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 22-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,08 դրամ միջին գնով, վաճառում՝ 368,32 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25

«Ուժեղ Հայաստան» դաշինքը Լոռու մարզի բնակիչներին նոր հացահատիկային կոմբայն է նվիրել, հայտարարել է դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարի պատգամավորի թեկնածու...

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00

Load More
Xosum
  • Լուրեր
Չի կարելի ամբողջ ժողովրդին անգործության մատնել․ խանութի աշխատող

Չի կարելի ամբողջ ժողովրդին անգործության մատնել․ խանութի աշխատող

23 Հուլիս 2026 13:03

Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և գրավ

23 Հուլիս 2026 12:59
Армянские стрелки завоевали третье золото ЧМ в Эстонии

Հրաձգության ԱԱ. Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2 մեդալ է նվաճել

23 Հուլիս 2026 12:48
Էսքան ժողովուրդն ի՞նչ ա անելու․ խանութի սեփականատերի հարցը՝ Փաշինյանին

Էսքան ժողովուրդն ի՞նչ ա անելու․ խանութի սեփականատերի հարցը՝ Փաշինյանին

23 Հուլիս 2026 12:45
Գյումրու ՏՏ կենտրոնը նոր տարածք կստանա․ կառավարությունը հողամաս է օտարել

Գյումրու ՏՏ կենտրոնը նոր տարածք կստանա․ կառավարությունը հողամաս է օտարել

23 Հուլիս 2026 12:43
«Գեղեցիկ վարդեր» ջերմոցային տնտեսությունը փակման եզրին է․ ԶԼՄ

«Գեղեցիկ վարդեր» ջերմոցային տնտեսությունը փակման եզրին է․ ԶԼՄ

23 Հուլիս 2026 12:10
Сотрудники торгового центра «Ариндж Молл» проводят акцию протеста (прямое включение)

«Առինջ մոլի» աշխատակիցների բողոքի ակցիան (ուղիղ)

23 Հուլիս 2026 12:00
Եվրոպայում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց գերազանցել է 750 դոլարը

Եվրոպայում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց գերազանցել է 750 դոլարը

23 Հուլիս 2026 11:29

Հորմուզի նեղուցով անցնել փորձող նավթատար է պայթել․ ԻՀՊԿ

23 Հուլիս 2026 10:47
Կառավարության նիստ՝ 23.07․2026թ․ (ուղիղ)

Կառավարության նիստ՝ 23.07․2026թ․ (ուղիղ)

23 Հուլիս 2026 10:23
Թրամփը հայտնել է ԱՄՆ-ի ռազմական բյուջեն մինչև 1,5 տրիլիոն դոլարով ավելացման մասին

ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին

23 Հուլիս 2026 10:09
ՔԿ-ն հաստատել է զինծառայողի մահվան գործով 2 համածառայակցի ձերբակալությունը

ՔԿ-ն հաստատել է զինծառայողի մահվան գործով 2 համածառայակցի ձերբակալությունը

23 Հուլիս 2026 09:02
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 23-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

23 Հուլիս 2026 08:23

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 23-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

23 Հուլիս 2026 08:18
Погода в Армении и в Арцахе 12 августа: ожидаются дожди и пожароопасная ситуация

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 23-ին

23 Հուլիս 2026 07:38
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ն սկսել է Ուկրաինայի հարձակումներից տուժած վաճառողների վճարումները

23 Հուլիս 2026 00:44
Մահացած զինվորի գործով կա 2 ձերբակալված. ԶԼՄ

Մահացած զինվորի գործով կա 2 ձերբակալված. ԶԼՄ

22 Հուլիս 2026 23:58
Իրանի խորհրդարանի խոսնակը Թրամփին մեղադրել է «կեղծ հայտարարությունների» և «մեդիապատերազմի» մեջ

Ամեն ինչ կամ ոչինչ․ Իրանը նշել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման պայմանները

22 Հուլիս 2026 23:10
СК начал расследование после опубликованного видео с дракой девушек

ԿԸՀ-ն չի մերժել Կարապետյանին ազատությունից զրկելու մասին միջնորդությունը․ Հովակիմյան

22 Հուլիս 2026 22:21
Ճաղերի այն կողմում գտնվելն ավելի մեծ պատիվ է, քան այս կողմում․ Նարեկ Կարապետյան

Ճաղերի այն կողմում գտնվելն ավելի մեծ պատիվ է, քան այս կողմում․ Նարեկ Կարապետյան

22 Հուլիս 2026 21:19

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

22 Հուլիս 2026 20:17
Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը

Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը

22 Հուլիս 2026 19:27
Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

22 Հուլիս 2026 19:01
Հայաստանում թողարկվել է Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված նամականիշ

Հայաստանում թողարկվել է Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված նամականիշ

22 Հուլիս 2026 18:48
AIPS-ը հրապարակել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

AIPS-ը հրապարակել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

22 Հուլիս 2026 18:30
Իշխանությունը ցնցումների մեջ է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրական խոստումներն է կատարում

Իշխանությունը ցնցումների մեջ է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրական խոստումներն է կատարում

22 Հուլիս 2026 18:23
Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

22 Հուլիս 2026 18:06
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում են ԿԸՀ-ի բակից

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում են ԿԸՀ-ի բակից

22 Հուլիս 2026 17:35
Старое здание «Звартноца» могут лишить статуса памятника

«Զվարթնոցի» հին մասնաշենքը կարող են զրկել պահպանական կարգավիճակից

22 Հուլիս 2026 17:16
ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

22 Հուլիս 2026 17:08
Չի կարելի ամբողջ ժողովրդին անգործության մատնել․ խանութի աշխատող
Հասարակություն

Չի կարելի ամբողջ ժողովրդին անգործության մատնել․ խանութի աշխատող

23 Հուլիս 2026 13:03

Read moreDetails
Իրավունք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և գրավ

23 Հուլիս 2026 12:59

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ