Հայաստանում հուլիսի 22-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Քամին` հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +34-36 աստիճան, երեկոյան՝ +27-29 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +24-29 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +24-28 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +31-34 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկն կանխատեսվում է +23-28 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +26-30 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +27-30 աստիճանի, հովտային շրջաններում՝ +31-34 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +23-27 աստիճան, նախալեռնային՝ 30-35 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն կանխատեսվում է մինչև +33-36 աստիճան, հովտային շրջաններում՝ +35-37 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 35-37 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +24-27 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +35-37 աստիճան։
Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +19-22, նախալեռնային շրջաններում՝ +25-28 աստիճան, հովտային շրջաններում՝ +32-35 աստիճան։
Արցախում կանխատեսվում 29 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։






































