Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2։0 հաշվով հաղթել է իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին:
«Արարատ-Արմենիա»-ի կազմում գոլերի հեղինակներ են դարձել Սանդրո Լիման և Զիդան Բանջակին։
Թիմերի միջև որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 28-ին՝ Իռլանդիայում:
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» պատմության մեջ առաջին անգամ հաղթահարել էր Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլը՝ երկու խաղերի արդյունքով 4:3 հաշվով հաղթելով Լատվիայի «Ռիգային»։






































