Wildberries ընկերությունը մշակում է այն վաճառողների փոխհատուցումների և ֆինանսական աջակցության մեխանիզմները, որոնց ապրանքները պահվել են Էլեկտրոստալի և Կոտովսկի լոգիստիկական կենտրոններում, հայտնել է ընկերության հիմնադիր Տատյանա Կիմը։
Նրա խոսքով՝ չնայած ստեղծված արտակարգ իրավիճակին և կորցրած ապրանքների համար փոխհատուցում տրամադրելու իրավական պարտավորության բացակայությանը, ընկերությունն արդեն գնահատում է վաճառողներին կատարվելիք վճարումների ծավալները և ֆինանսական աջակցության լրացուցիչ միջոցառումները։
Վաճառողների համար նախատեսվող փոխհատուցումների, աջակցության միջոցների և դրանց ստացման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի վաճառողների պորտալում։
Բացի այդ, Կիմը հայտնել է, որ Wildberries-ը ֆինանսական աջակցություն կտրամադրի նաև լոգիստիկական կենտրոնների վրա հարձակումների հետևանքով զոհվածների ընտանիքներին և տուժածներին։ Զոհվածների ընտանիքները կստանան 2 մլն ռուբլի, իսկ ծանր վիճակում գտնվող տուժածները՝ 1 մլն ռուբլի։
Հուլիսի 18-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Wildberries-ի երկու լոգիստիկ համալիրների վրա՝ Տամբովի մարզի Կոտովսկում և Մոսկվայի մարզի Էլեկտրոստալում: Կոտովսկում զոհվել է գիշերային հերթափոխի յոթ աշխատող, ևս 24-ը վիրավորվել է: Էլեկտրոստալում վիրավորվել է ավելի քան 30 մարդ, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցում:




































