• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
16 Հուլիս 2026 13:35
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Ֆրանսիայի ԱԺ-ն հաստատել է էֆթանազիայի օրինագիծը

Աշխարհում,
16 Հուլիս 2026 13:33
ShareShareShare
Ֆրանսիայի ԱԺ-ն հաստատել է էֆթանազիայի օրինագիծը
telegram

Ֆրանսիայի խորհրդարանը հուլիսի 15-ին վերջնական ընթերցմամբ ընդունել է մահվանն աջակցելու իրավունքի մասին օրինագիծը․ կողմ է քվեարկել 291, դեմ՝ 241 պատգամավոր, 29-ը ձեռնպահ է մնացել, հայտնում է Reuters-ը։

Ֆրանսիայի ԱԺ-ի պաշտոնական տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է 561 պատգամավոր, քվեարկել է նրանից 532-ը։ Օրինագծի ընդունման համար անհրաժեշտ էր առնվազն 267 կողմ ձայն։

Օրինագիծը խիստ պայմանների պահպանման դեպքում թույլ կտա մարդուն ստանալ մահաբեր դեղամիջոց։ Նախատեսվում է, որ այն հիմնականում կընդունի հենց հիվանդը, իսկ եթե նրա ֆիզիկական վիճակը թույլ չտա դա անել, դեղամիջոցը կկարողանա տալ բժիշկը կամ բուժքույրը։

Էֆթանազիայի իրավունքից կկարողանան օգտվել միայն 18 տարին լրացած Ֆրանսիայի քաղաքացիները կամ երկրում օրինական բնակության իրավունք ունեցող անձինք։ Նրանք պետք է ունենան ծանր և անբուժելի, կյանքին սպառնացող հիվանդություն, որը գտնվում է զարգացած կամ վերջնական փուլում։

Հիվանդը նաև պետք է ունենա հիվանդության հետ կապված մշտական ֆիզիկական կամ հոգեբանական տառապանք, որը հնարավոր չէ մեղմել կամ որն անձը համարում է անտանելի։ Դիմումը պետք է ներկայացվի ազատ և տեղեկացված որոշման հիման վրա՝ առանց արտաքին ճնշման։

Միայն հոգեբանական տառապանքը բավարար հիմք չի համարվի։ Ծանր հոգեկան խանգարումներ կամ նեյրոդեգեներատիվ հիվանդություններ, այդ թվում՝ Ալցհեյմերի հիվանդություն ունեցող անձինք չեն կարողանա օգտվել սահմանված ընթացակարգից։

Դիմումը պետք է ներկայացվի բժշկին, որը հիվանդի համապատասխանությունը կգնահատի առնվազն ևս մեկ բժշկի և մեկ այլ բուժաշխատողի հետ։ Բուժանձնակազմը պետք է որոշում կայացնի առավելագույնը 15 օրվա ընթացքում։

Դրական որոշման դեպքում հիվանդը պետք է առնվազն երկօրյա մտորումների ժամկետից հետո վերահաստատի իր դիմումը։ Մահաբեր դեղամիջոցի ընդունման ժամանակն ու վայրը կընտրի հիվանդը․ ընթացակարգը հնարավոր կլինի անցկացնել ինչպես տանը, այնպես էլ բժշկական հաստատությունում՝ ցանկության դեպքում հարազատների ներկայությամբ։

Ընտրված օրը բժիշկը կամ բուժքույրը պետք է կրկին համոզվեն, որ հիվանդը չի փոխել իր որոշումը։ Բուժաշխատողը կմնա մոտակայքում՝ հնարավոր բարդությունների դեպքում միջամտելու համար։ Ընթացակարգի հետ կապված ծախսերը կփոխհատուցի Ֆրանսիայի առողջության ազգային ապահովագրական համակարգը։

Բժիշկներն ու մյուս բուժաշխատողները կկարողանան հրաժարվել ընթացակարգին մասնակցելուց՝ իրենց համոզմունքներից ելնելով, սակայն նրանք պարտավոր կլինեն հիվանդին տրամադրել այն մասնագետների տվյալները, որոնք պատրաստ են իրականացնել ընթացակարգը։

Օրինագծի ընդունումը դեռ չի նշանակում, որ այն անմիջապես ուժի մեջ կմտնի։ Ֆրանսիայի սենատը, որտեղ մեծամասնություն ունի պահպանողական աջը, ավելի վաղ մերժել էր փաստաթուղթը, սակայն պալատների միջև անհամաձայնության դեպքում վերջնական որոշման իրավունքը պատկանում է Ազգային ժողովին։

Սենատի նախագահ Ժերար Լարշեն և վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուն հայտարարել են, որ օրինագիծը կուղարկեն Սահմանադրական խորհուրդ։ Կառույցը մինչև մեկ ամիս ժամանակ կունենա՝ որոշելու, թե արդյոք փաստաթուղթը համապատասխանո՞ւմ է Ֆրանսիայի սահմանադրությանը։ Օրենքը կարող է ուժի մեջ մտնել միայն այդ ստուգումից հետո։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, անդրադառնալով քվեարկությանը, հայտարարել է, որ կատարել է 2022 թվականին ֆրանսիացիների հետ մահվանն աջակցելու հարցի քննարկում սկսելու վերաբերյալ իր խոստումը։ Նա նշել է, որ կյանքին, տառապանքին և մարդկային արժանապատվությանը վերաբերող հարցում անհրաժեշտ է երկարատև հասարակական և խորհրդարանական քննարկում։

Reuters-ի տվյալներով՝ փետրվարին անցկացված Ifop-ի հարցման մասնակիցների 84%-ը աջակցել էր օրինագծին։ Դրա կողմնակիցները կարծում են, որ նոր կարգավորումն անտանելի տառապանք ունեցող մարդկանց հնարավորություն կտա վերահսկել սեփական կյանքի վերջին փուլը։

Օրինագծին դեմ են հանդես եկել Կաթոլիկ եկեղեցին, կրոնական կազմակերպությունները, պահպանողական քաղաքական գործիչները և բուժաշխատողների մի մասը։ Նրանք մտավախություն են հայտնել, որ կարգավորումը կարող է ճնշում ստեղծել տարեցների, հաշմանդամություն ունեցող և ծանր հիվանդ մարդկանց վրա։

Ֆրանսիայի գործող օրենսդրությունը բժիշկներին թույլ է տալիս մահվան վերջնական փուլում գտնվող հիվանդներին պահել խորը և շարունակական քնի վիճակում՝ մինչև մահը, սակայն մինչ այժմ չի թույլատրել ո՛չ բժշկի աջակցությամբ ինքնասպանությունը, ո՛չ էվթանազիան։

Մահվանն աջակցելու տարբեր ձևեր արդեն թույլատրվել են Շվեյցարիայում, Բելգիայում, Նիդերլանդներում և եվրոպական մի շարք այլ երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ի որոշ նահանգներում։ Այդ երկրներում գործող ընթացակարգերն ու իրավական սահմանափակումները տարբերվում են։

telegram
Tags: էֆտանազիամահվան աջակցությունօրինագիծՖրանսիա

Հարակից հրապարակումներ

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 4800-ը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 4800-ը

16 Հուլիս 2026 11:38

Վենեսուելայում տեղի ունեցած երկու երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի, վիրավորների թիվը մնացել է անփոփոխ՝ 16 740, իսկ 17 907...

ԵՄ-ն մտադիր է խստացնել Կիևի ֆինանսավորման պայմանները․ Bloomberg

ԵՄ-ում չեն համաձայնեցրել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը

15 Հուլիս 2026 23:13

Եվրամիության անդամ երկրների դեսպանները չեն կարողացել համաձայնության հասնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ, որը նախատեսված է Ուկրաինայի դեմ պատերազմի...

Հորմուզում լարվածությունը սրվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ֆոնին

Իրանի ափերի մոտ թուրքական բեռնատար նավ է խորտակվել

15 Հուլիս 2026 20:17

Իրանի Բանդար Աբբաս նավահանգստի մոտ՝ Հորմուզի շրջանում, թուրքական բեռնատար նավ է խորտակվել, հայտնել են իրանական ԶԼՄ-ները։ Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը տեղի...

Ֆրանսիս Քյուրքջյանը Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևի է արժանացել

Ֆրանսիս Քյուրքջյանը Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևի է արժանացել

15 Հուլիս 2026 18:38

Հայկական ծագմամբ ֆրանսիացի օծանելիքագործ Ֆրանսիս Քյուրքջյանն արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի ասպետի կոչման, որը Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևն է։ Այս...

ԱՄՆ-ն և Իրանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը

ԱՄՆ ԶՈւ-ում հայտնել են Իրանին հասցվող հարվածների հերթական շարքի ավարտի մասին

15 Հուլիս 2026 18:01

ԱՄՆ զինված ուժերն ավարտել են Իրանին հասցված հարվածների հերթական շարքը, հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։...

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

15 Հուլիս 2026 16:57

Load More
Xosum
  • Լուրեր
Ֆրանսիայի ԱԺ-ն հաստատել է էֆթանազիայի օրինագիծը

Ֆրանսիայի ԱԺ-ն հաստատել է էֆթանազիայի օրինագիծը

16 Հուլիս 2026 13:33
«Արարատցեմենտը» վերսկսել է արտադրական գործընթացը

Դատախազությունը հայտնել է «Արարատցեմենտը» պետական կառավարման վերցնելու մասին

16 Հուլիս 2026 13:33
Վարչապետը չի ուզում, որ հայկական դրոշը բարձրանա. «Օլիմպավանի» մարզիկի ծնող

Վարչապետը չի ուզում, որ հայկական դրոշը բարձրանա. «Օլիմպավանի» մարզիկի ծնող

16 Հուլիս 2026 13:16
Կապարակնքված «Օլիմպավան»-ի բակում մարզիչը շարունակել է երեխաների մարզումները

Կապարակնքված «Օլիմպավան»-ի բակում մարզիչը շարունակել է երեխաների մարզումները

16 Հուլիս 2026 13:08
Միրզոյանը ներկայացրել է TRIPP համաձայնագրի վավերացման գործընթացը

Միրզոյանը ներկայացրել է TRIPP համաձայնագրի վավերացման գործընթացը

16 Հուլիս 2026 13:05
Բողոքի ակցիա «Օլիմպավանի» մոտ՝ համալիրը բացելու պահանջով (ուղիղ)

Բողոքի ակցիա «Օլիմպավանի» մոտ՝ համալիրը բացելու պահանջով (ուղիղ)

16 Հուլիս 2026 12:10
Գյումրիում խուլիգանության կասկածով 3 ձերբակալված կա

Գյումրիում խուլիգանության կասկածով 3 ձերբակալված կա

16 Հուլիս 2026 12:01
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 4800-ը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 4800-ը

16 Հուլիս 2026 11:38
Կառավարության նիստ՝ 16.07․2026թ․ (ուղիղ)

Կառավարության նիստ՝ 16.07․2026թ․ (ուղիղ)

16 Հուլիս 2026 11:04
Ֆուտբոլի ԱԱ․ Արգենտինան հաղթել է Անգլիային և դուրս եկել եզրափակիչ

Ֆուտբոլի ԱԱ․ Արգենտինան հաղթել է Անգլիային և դուրս եկել եզրափակիչ

16 Հուլիս 2026 10:33
СМИ: сотрудники госструктур увольняются из-за давления властей

ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին. ԶԼՄ

16 Հուլիս 2026 09:50

Առաջիկա 10 օրերին հանրապետությունում ուժեղ շոգեր չեն կանխատեսվում

16 Հուլիս 2026 09:05
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

16 Հուլիս 2026 08:11

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 16-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

16 Հուլիս 2026 08:07
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 8-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 16-ին

16 Հուլիս 2026 07:45
ՌԴ-ում միգրանտներին կարող են պարտավորեցնել հատուկ հեռախոս գնել

ՌԴ-ում միգրանտներին կարող են պարտավորեցնել հատուկ հեռախոս գնել

15 Հուլիս 2026 23:58
Բնակարանի խուզարկությունից հետո ձերբակալել են Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին

Դատարանն Ասկերանի քաղաքապետի վերաբերյալ արդարացման վերդիկտ է կայացրել

15 Հուլիս 2026 23:40
ԵՄ-ն մտադիր է խստացնել Կիևի ֆինանսավորման պայմանները․ Bloomberg

ԵՄ-ում չեն համաձայնեցրել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը

15 Հուլիս 2026 23:13
Захарова: совместные с НАТО маневры Армении вызывают сожаление

Զախարովան մեկնաբանել է «3+3» ձևաչափի շուրջ Բաքվի և Երևանի տարաձայնությունները

15 Հուլիս 2026 22:30
Գագիկ Ծառուկյանն ընտրվել է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահ

«Ծառուկյանը պետք է տուժող լիներ»․ փաստաբանը փաստաթղթեր է հրապարակել

15 Հուլիս 2026 21:44
Հորմուզում լարվածությունը սրվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ֆոնին

Իրանի ափերի մոտ թուրքական բեռնատար նավ է խորտակվել

15 Հուլիս 2026 20:17
Վրաստանում ավարտվել է Լարս տանող նոր թունելի կամուրջներից մեկի շինարարությունը

Վրաստանում ավարտվել է Լարս տանող նոր թունելի կամուրջներից մեկի շինարարությունը

15 Հուլիս 2026 19:47
Կարգազանց վարորդի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կբողոքարկի

Կարգազանց վարորդի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կբողոքարկի

15 Հուլիս 2026 19:26
«Ուժեղ Հայաստանը» վերցնում է մանդատները. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստանը» կսկսի բնակարաններ նվիրել 5-րդ երեխա ունեցող ընտանիքներին

15 Հուլիս 2026 18:50
Ֆրանսիս Քյուրքջյանը Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևի է արժանացել

Ֆրանսիս Քյուրքջյանը Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևի է արժանացել

15 Հուլիս 2026 18:38
ՖԻՖԱ-ն կերկարաձգի ԱԱ-2026-ի եզրափակչի ընդմիջումը մինչև 30 րոպե

ՖԻՖԱ-ն կերկարաձգի ԱԱ-2026-ի եզրափակչի ընդմիջումը մինչև 30 րոպե

15 Հուլիս 2026 18:15
Հովսեփյանը հակընդդեմ դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ

Հովսեփյանը հակընդդեմ դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ

15 Հուլիս 2026 18:04
ԱՄՆ-ն և Իրանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը

ԱՄՆ ԶՈւ-ում հայտնել են Իրանին հասցվող հարվածների հերթական շարքի ավարտի մասին

15 Հուլիս 2026 18:01
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

15 Հուլիս 2026 16:57
Կոտայքի մարզում փլուզման հետևանքով երկու քաղաքացի է տուժել. ՆԳՆ

Կոտայքի մարզում փլուզման հետևանքով երկու քաղաքացի է տուժել. ՆԳՆ

15 Հուլիս 2026 16:08
Վարչապետը չի ուզում, որ հայկական դրոշը բարձրանա. «Օլիմպավանի» մարզիկի ծնող
Իրավունք

Վարչապետը չի ուզում, որ հայկական դրոշը բարձրանա. «Օլիմպավանի» մարզիկի ծնող

16 Հուլիս 2026 13:16

Read moreDetails
Կապարակնքված «Օլիմպավան»-ի բակում մարզիչը շարունակել է երեխաների մարզումները
Իրավունք

Կապարակնքված «Օլիմպավան»-ի բակում մարզիչը շարունակել է երեխաների մարզումները

16 Հուլիս 2026 13:08

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ