ՀՀ վարչական դատարանը մերժել է «Տաշիր Կապիտալ» ընկերության հայցն ընդդեմ կառավարության՝ հրաժարվելով այն վարույթ ընդունել։ Ընկերությունը բողոքարկել է դատարանի այս որոշումը, Armenia Today-ին հայտնել է «Տաշիր Կապիտալ»-ի ներկայացուցիչ Վարդան Ալոյանը:
Հուլիսի 1-ին ընկերությունների խումբը դատարան էր դիմել՝ պահանջելով որպես հայցի ապահովման բացառիկ միջոց ճանաչել ՀԷՑ-ի 70% բաժնեմասի օտարման իրավահարաբերության բացակայությունը, որը դատարանը մերժել էր վարույթ ընդունել։
Ըստ Ալոյանի՝ դատարանը պատճառաբանել է, թե հարցը ենթակա չէ դատական քննության, ինչն իրենց գնահատմամբ սխալ որոշում է։
«Դատարանը հայցը վարույթ չի ընդունել՝ նշելով, որ այս հարցը դատարանի քննության ենթակա չէ։ Բայց այդպիսի բան լինել չի կարող, սխալ որոշում է կայացվել»,- պարզաբանեց նա։
Փաստաբանական խմբի ներկայացուցիչ Արամ Օրբելյանն իր հերթին Armenia Today-ին ասաց, որ բացի մերժումը բողոքարկելուց մի շարք դատավարական գործողություններ են կատարում։
«Դրանց մասին դատավարական ռազմավարությունից ելնելով, կխոսեմ 2 օր անց»,- նշեց Օրբելյանը։
Կառավարությունը դատական գործընթացի մեջ է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (ՀԷՑ) ընկերության հետ այն վերահսկողության տակ վերցնելու նպատակով։
Վարչական դատարանը մայիսի 25-ը վերջնաժամկետ էր սահմանել՝ բանակցելու և լուծում գտնելու ընկերության 100% բաժնետոմսերի վաճառքի հարցի շուրջ։ Այս ժամկետը լրանալուց հետո, քանի որ գործարքը չէր իրականացել, կառավարությունը նախաձեռնել էր ընկերությունը որպես գերակա հանրային շահի օբյեկտ բռնագրավելու գործընթացը։
Չնայած Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը Կարապետյանների ընտանիքի հայցից հետո կառավարությանը պարտավորեցրել էր ձեռնպահ մնալ բռնագրավման քայլերից՝ ՀԾԿՀ-ն ավելի ուշ դադարեցրել էր ՀԷՑ-ի լիցենզիան։
Մայիսին ՀՀ վարչական դատարանն արգելել էր իշխանություններին գործողություններ ձեռնարկել ընկերության շուրջ, մասնավորապես՝ օտարել այն։ Դատարանը մինչև մայիսի 25-ը վերջնաժամկետ էր սահմանել՝ կողմերին բանակցելու և լուծում գտնելու ընկերության 100% բաժնետոմսերի վաճառքի հարցի շուրջ։ Այս ընթացքում իշխանությունները ՀԷՑ-ը գնահատել էին մոտավորապես 380 000 դոլար և համապատասխան առաջարկ արել Կարապյանների ընտանիքին, սակայն մերժվել։ Ժեմկետը լրանալուց հետո կառավարությունը նախաձեռնել էր ընկերությունը որպես գերակա հանրային շահ ճանաչելու գործընթացը և Կառավարությունը ՀԷՑ 100% բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու մասին նախագիծ էր հրապարակվել։
Կարդացեք նաև՝
Իշխանության էներգետիկ մանևրը
Քաղցրաշենում 13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել
Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի Սամվել Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցը հայտնել է իր աշակերտուհու՝ 13-ամյա Տաթև Ֆախուրյանի մահվան մասին։ Armenia Today-ին...






































