ԱՄՆ-ում բնակվող հայ լրագրող Անդրե Խաչատուրյանն Արցախի դրոշը տարել էր ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչ հանդիպմանը, որն ավարտվել էր Ֆրանսիայի հաղթանակով՝ 2։0 հաշվով, հայտարարել է նա ինստագրամյան իր էջում։
Նրա խոսքով՝ Ֆրանսիայի հավաքականի առաջատար Կիլիան Մբապեի չիրացրած 11 մետրանոցից հետո անվտանգության աշխատակիցը մոտեցել է և պահանջել հեռացնել դրոշը՝ հղում անելով ՖԻՖԱ-ի ներկայացուցչի հրահանգին։ Խաչատուրյանը նշել է, որ իրեն չեն բացատրել արգելքի պատճառը։
«Իմ կողքին նստած հանդիսատեսը Լիբանանի դրոշ ուներ։ Ինչո՞ւ նա կարող էր դրոշը բերել, իսկ ես՝ ոչ»,- նշել է Խաչատուրյանը։
ԱԱ-2026-ի մարզադաշտերի վարքականոնն արգելում է քաղաքական բնույթի դրոշների և այլ նյութերի ցուցադրումը և կազմակերպիչներին իրավունք է տալիս պահանջել դրանք հեռացնել կամ առգրավել։ ՖԻՖԱ-ն Խաչատուրյանի դեպքի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չի հրապարակել։




































