71 տարեկանում մահացել է ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, հայտնել են նրա գրասենյակից։
Ըստ հաղորդագրության՝ նա մահացել է հուլիսի 11-ի երեկոյան՝ «կարճատև և հանկարծակի հիվանդությունից» հետո։
NBC News-ի տվյալներով՝ սենատորի տուն նույն երեկոյան շտապօգնություն էր կանչվել՝ սրտի կանգի վերաբերյալ ահազանգից հետո։
Գրեհեմն առաջին անգամ ԱՄՆ Սենատի անդամ էր ընտրվել 2002 թվականին և ներկայացնում էր Հարավային Կարոլինա նահանգը։ Նա համարվում էր նախագահ Դոնալդ Թրամփի առանցքային դաշնակիցներից մեկը և ակտիվ դերակատարում ուներ ԱՄՆ արտաքին քաղաքականության հարցերում։
Գրեհեմը հայտնի էր Ուկրաինային և Իսրայելին իր հետևողական աջակցությամբ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արդեն հայտարարել է, որ երկիրը կորցրել է «իր ամենամեծ բարեկամներից մեկին»։
2019 թվականի նոյեմբերին Գրեհեմը, որը ղեկավարում էր ԱՄՆ Սենատի դատական հանձնաժողովը, արգելափակել էր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի քննարկումը։ Այդ որոշումը նա կայացրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո։




















