Մեկ անձ ձերբակալվել է հուլիսի 12-ին Արաբկիրում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 անձի վիրավորում հասցնելու դեպքով, Armenia Today-ին հայտնեց Քննչական կոմիտեի (ՔԿ) մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Դեպքը տեղի էր ունեցել Վաղարշյան փողոցի 24/6 շենքի բակային հատվածում։ Միջադեպի վայր ժամանած շտապօգնության բժիշկները դեպքից տուժած 2 անձի բուժօգնություն էին ցուցաբերել, այնուհետև՝ տեղափոխել հիվանդանոց։
Ավդալյանը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության հոդվածների հատկանիշներով:





























