Տավուշի մարզում՝ 19-ամյա պայմանագրային զինծառայողն անզգուշաբար ընկել է Խաչաղբյուր գետը և ջրահեղձվել, հայտնել է Shamshayn.com-ը։
Պաշտպանության նախարարությունը դեպքի վերաբերյալ դեռևս հայտարարությամբ հանդես չի եկել։
Ըստ հրապարակման՝ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությանը հուլիսի 10-ին՝ 14։50-ին ահազանգ է ստացել, որ Գեղովիտ գյուղում քաղաքացին ընկել է Խաչաղբյուր գետը։
Քաղաքացիները, մինչև փրկարարների ժամանումը, գետից դուրս են բերել 19-ամյա զինծառայողի մարմինը։ Ըստ կայքի տեղեկությունների՝ նա «ազգուշաբար վայր է ընկել և գլուխը հարվածել քարերին»։
Ջրահեղձ եղած զինծառայողը Պաշտպանության նախարարության «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինծառայող էր, հայտնել է կայքը։




































