Հայաստանը ներկայացնող ըմբիշներ Ալեքս Մարգարյանը (63 կգ) և Սամվել Տերտերյանն ( 77 կգ) անցել են հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Մարգարյանը կիսաեզրափակչում 10։5 հաշվով հաղթել է Մարիոս Կապանտայիս (Հունաստան)։ Եզրափակչում հայ մարզիկը կմրցի Մաքսիմ Սուլթանովի (Ուկրաինա) դեմ։
Տերտերյանը կիսաեզրափակչում 8։0 հաշվով առավելության է հասել շվեդ Ռուբեն Շտրակևեդիի նկատմամբ, եզրափակչում կմրցի ադրբեջանցի Ջավիդան Նախմատովի հետ։
Եզրափակիչ է անցել նաև Էդգար Պետրոսյանը (55 կգ)։ Կիսաեզրափակիչ Պետրոսյանը 8:0 հաշվով հաղթել է Ռումինիան ներկայացնող Վլադ Տրիպին։ Եզրափակչում նա կմրցի Էմին Ջավադլիի (Ադրբեջան) հետ։



































