ԱՄԷ-ում Հայաստանի դեսպան Կարեն Գրիգորյանը Հայաստանը կներկայացնի նաև Պակիստանում: Համապատասխան հրամանագիրը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ:
Ըստ հրամանագրի՝ Գրիգորյանի նստավայրը կմնա Աբու Դաբիում:
Հայաստանն ու Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 2025 թվականի օգոստոսի 31-ին: Պակիստանը համարվում է Ադրբեջանի մոտագույն դաշնակիցներից մեկը և ակտիվորեն համագործակցում է Բաքվի հետ ռազմական ոլորտում: Երևանի տվյալներով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից գործել են պակիստանյան բանակի հատուկ ստորաբաժանումներ: Պակիստանը նաև չի ճանաչում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:
2025 թվականի սեպտեմբերին ռուսական լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, գրում էին, որ Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը և փոխարենն ակնկալում է աջակցություն ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցում: Այդ ժամանակ Երևանում հայտարարեցին, որ այդ հարցը «օրակարգում չէ»:
Կարդացեք նաև՝






































