Հուլիսի 4-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում շղթայական ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա 4 տուժած, հայտնել է Shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 20։00-ի սահմաններում՝ Շահումյան փողոցում: Բախվել են Opel, Mitsubishi, Toyota և Lada մակնիշի ավտոմեքենաները։
Պատահարի հետևանքով Lada-ի վարորդը, երկու ուղևոր և տուժածներին օգնություն ցուցաբերած մեկ քաղաքացի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն, գրել է լրատվականը։
Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
































