Իրավապահները խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը, տեղեկացրել է կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։
Քննչական կոմիտեից Armenia Today-ին հաստատել են Բոզոյանի առնչությամբ քննչական գործողություններ կատարելու տեղեկությունը։ Գերատեսչության մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը նշել է, որ դրանք կատարվում են քրեական վարույթի շրջանակում, սակայն այլ մանրամասներ չի հայտնել։
Մայիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կուսակցության ղեակավար Անդրանիկ Թևանյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին արված հայտարարությունից մեկ օր անց գործողություններ էին սկսվել։ Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնել էր Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության փաստով քրվարույթ նախաձեռնելու մասին, մայիսի 23-ին վերջինս երկու ամսով կալանավորվել էր։
Փաստաբան Արամ Օրբելյանը նշել էր, որ Թևանյանի դեմ առաջադրված մեղադրանքում պետական գաղտնիք հավաքելու կամ փոխանցելու դրվագ չկա։




































