Երևանի «Արարատ-Արմենիա» թիմին է միացել 28-ամյա բրազիլացի Ժոաու Բրավիմը, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Բարի գալուստ մեր ընտանիք: Միասին մենք կարող ենք»,- ասված է երևանյան ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
Բրազիլացի դարպասապահի նախորդ ակումբը պորտուգալական «Ունիոն Լեյրիան» էր, որը հանդես է գալիս Պորտուգալիայի 2-րդ լիգայում:






































