Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրն իտակալան ֆուտբոլային ակումբի հետ մինչև 2027 թվականը, X-ի իր էջում գրել է մարզական լրագրող Նիկոլո Սկիրան։
Նրա տվյալներով՝ Մխիթարյանի աշխատավարձը կկազմի տարեկան 2 մլն եվրո՝ գումարած բոնուսները։
Մխիթարյանի նախորդ պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը։
Ավելի վաղ Մխիթարյանը հաստատել էր, որ կմնա «Ինտերում» ևս մեկ մրցաշրջան։ Հունիսին «Ինտեր»-ի մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն ոչ ուղղակիորեն նշել էր, որ հայ ֆուտբոլիստը կշարունակի իտալական ակումբում իր պրոֆեսիոնալ կարիերան։





































