Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել, Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նրա փոխանցմամբ՝ գործով այլ անձինք չունեն որևէ կարգավիճակ։
Երևանի ավագանու հունիսի 23-ի նիստն ընդմիջվել էր կես ժամով՝ ստեծված ծեծկռտուքի պատճառով։ Իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև վիճաբանությունն սկսվել էր այն բանից հետո, երբ հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների շուրջ ելույթների ժամանակ ավագանու անդամներն սկսել են տեղից միջամտել ու խոսել։






































