Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որպես «պարաֆինի հարկ», շուրջ 100 000 դոլար է վճարել պետբյուջե, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Տեր Եսայի քահանա Արթենյանը թերթին հաստատել է հարկի վճարման տեղեկությունը, սակայն հավելել, որ գումարի հստակ չափ չի կարող ասել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս հայտարարել էր Հայ Առաքելական եկեղեցուն հարկային դաշտ բերելու իշխանությունների մտադրության մասին: Փաշինյանը նշել էր, որ եկեղեցականները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հունիսի 2-ին հայտարարել էր, որ հարկային օրենսդրության փոփոխությունների արդյունքում մոմերի պատրաստման նյութն այլևս չի դիտվում որպես ծիսական առարկա և ենթակա է հարկման։





































