Հայաստանում՝ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի ունեցած Դևիսի գավաթի խաղարկությանը Հայաստանի թենիսի հավաքականը 4 հաղթանակով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, տեղեկանում ենք Հայաստանի թենիսի ֆեդերացիայից։
Դևիսի գավաթի խաղարկության վերջին՝ 5-րդ տուրում, Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը զիջել է Մալթայի ընտրանուն։ Նշվում է, որ Հայաստանի հավաքականը խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը և հաջորդ տարի հանդես կգա 3-րդ ենթախմբում։
Դևիսի գավաթի Եվրոպայի 4-րդ խմբի հանդիպումներն անցկացվել են Հայաստանում՝ հունիսի 15-21-ը։ Մրցաշարին մասնակցել են Հայաստանի Ալբանիայի, Անդորրայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Մալթայի և Սան Մարինոյի հավաքականները։
Նախորդ տուրերում մեր ընտրանին պարտության էր մատնել Անդորրայի, Սան Մարինոյի, Իսլանդիայի (2։1) և Ալբանիայի հավաքականներին:
Կարդացեք նաև՝
Հայ թենիսիստուհիներն առավելության են հասել Ադրբեջանի հավաքականի նկատմամբ





























