«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանը կալանավորվել է 2 ամսով, իսկ Ասատուր Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, Armenia Today-ին հայտնել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։
ԿԸՀ-ն բավարարել է դատախազի միջնորդությունները՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Քոչարյանի և «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ: Այս մասին 1lurer.am-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
ԿԸՀ-ն ավելի վաղ հավանություն էր տվել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը։






































