Մեքսիկայում իրավապահները դպրոցականների և ուսուցիչների տեղափոխող ավտոբուսում հայտնաբերել և առգրավել են 59 ինքնաշեն պայթուցիկ սարք, հայտնում է Mexicosolidarity-ը։
Ստուգումն իրականացվել է Մեխիկո-Կուերնավակա մայրուղու վրա, երբ քաղաքացիներից մեկն իշխանություններին տեղեկացրել էր ավտոմեքենաներից մեկում հնարավոր պայթուցիկ նյութերի առկայության մասին։ Մեքսիկայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ստուգումն անցկացվել է խաղաղ պայմաններում և ուղևորների համաձայնությամբ։
Ավտոբուսը մասնակցելու էր Ազգային կրթության աշխատողների համակարգող խորհրդի (CNTE) աջակցության ցույցին։ Տեղեկությունների համաձայն՝ հայտնաբերված պայթուցիկ սարքերն առգրավվել են, իսկ դեպքի հանգամանքների վերաբերյալ քննությունը շարունակվում է։
Մեքսիկայի կառավարությունը շարունակում է աջակցել հավաքների ազատության իրավունքին, սակայն նախազգուշացրել է, որ պայթուցիկ սարքերի օգտագործումը ցույցերի ժամանակ վտանգ է ստեղծում ինչպես մասնակցուների, այնպես էլ բնակչության համար ընդհանրապես։
Մեքսիկայի հավաքականը ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլում կմրցի Հարավային Աֆրիկայի Հանրապետության, Հարավային Կորեայի և Չեխիայի հավաքականների հետ։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը՝ ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։ Գործող աշխարհի չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է, որը 2022 թվականի եզրափակչում հաղթել էր Ֆրանսիայի ընտրանուն։






































