«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը դիմում է վերահաշվարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Armenia Today-ին հայտնել է ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանը։
ԿԸՀ-ից միևնույն ժամանակ հստակեցրել են, որ վերահաշվարկի դիմումների հասցեատերը ոչ թե ԿԸՀ-ն է, այլ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը։
«Ըստ այդմ՝ մենք կվերահասցեագրենք իրենց դիմումը մեր ընտրատարածքներին»,- հավելել է Ղուկասյանը։
Նշենք, որ ԿԸՀ-ն այսօր ավելի վաղ հայտնել է, որ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա և սեփական նախաձեռնությամբ վերահաշվարկվելու են ավելի քան 400 տեղամասի ձայներ։
Ավելի ուշ դաշինքի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանն Armenia Today-ին հատյնել է, որ «Ուժեղ Հայաստանը» մոտ 50 ընտրատեղամասում վերահաշվարկ իրականացնելու դիմում է ներկայացրել։
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որոնց մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրությանը, ԿԸՀ նախնական տվյալներով, մասնակցել է 1 477 736 (58,94%) մարդ՝ 2 503 976 ընտրողից: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ է պահանջել։ «Միասնության թևեր» կուսակցությունից նույնպես հայտնել էին վերահաշվարկի գործընթաց սկսելու մասին։ Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։
«Ուժեղ Հայաստանը» հայտարարել էր, որ ԿԸՀ տվյալները չեն արտացոլում ընտրությունների իրական արդյունքները։ Ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է իշխանության յուրացման փորձի և ԿԸՀ-ին ճնշելու մեջ։
Կարդացեք նաև՝
Ի՞նչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում
Թարմացված է՝ 9.05.2026 | 18։28



































