Իտալական «Կոմո» և ֆրանսիական «Լանս» ֆուտբոլային ակումբների սկաուտները կհետևեն Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Էդուարդ Սպերցյանի և Նաիր Թիկնիզյանի խաղին, հայտնում է РБ Спорт-ը։
Հունիսի 6-ին Երևանում կկայանա ընկերական հանդիպում, որտեղ Հայաստանի հավաքականը կընդունի Ղազախստանի ազգային թիմին։ Ակումբների ներկայացուցիչները ներկա կլինեն հանդիպմանը և կհետևեն հայ ֆուտբոլիստների գործողություններին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասն արդեն կապ է հաստատել Սպերցյանի հետ։
Նախորդ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում 41 խաղում դարձել է 14 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում 47 խաղում խփել է 1 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։





































