Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա տենդի ախտանիշներով 11 մարդ է փախել կարանտինային մեկուսարաններից, որտեղ նրանց տեղավորել էին առողջապահական մարմինները, հայտնել է Bloomberg գործակալությունը։
Ընթանում են փախուստի դիմածների որոնողական աշխատանքները, նշել է գործակալությունը։ Ընդհանուր առմամբ, ԿԴՀ-ում Էբոլա տենդի ընթացիկ բռնկման հետ կապված բուժաշխատողների հսկողության տակ է գտնվում ավելի քան 4 հազար մարդ։
Կոնգոյի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Էբոլայից մահվան հաստատված դեպքերի թիվը կազմում է 62, իսկ հիվանդության հաստատված դեպքերինը՝ 363:
Էբոլայի թվով 17-րդ բռնկումը ԿԴՀ-ում սկսվել էր մայիսի 15-ին։ Դրա էպիկենտրոնը գտնվում է երկրի արևելքում՝ Իտուրի նահանգում։ Էբոլայով հիվանդներ են հայտնաբերվել նաև Իտուրիին սահմանակից Ուգանդայում։




































