Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող երկու ըմբիշ բրոնզե մեդալ է նվաճել, հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
71 կգ քաշային Ավետիք Թութխալյանը բրոնզե գոտեմարտում առավելության է հասել վրացի ըմբիշի նկատմամբ, իսկ 45 կգ քաշային Էրիկ Ղազարյանը ժամանակից շուտ հաղթել է բելառուս մրցակցին։
Ավելի վաղ Հայաստանի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ Սուրեն Իշխանյանը (55 կգ) դարձել էր չեմպիոն։



























