Հայաստանում մայիսի 8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 18-20 աստիճան, երեկոյան՝ 14-16 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 11-16 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 12-15 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 9-14 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 15-19 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 19-19 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 8-11 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 17-20 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 19-21 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 9-12 աստիճան։ Սյունիքում կանխատեսվում է 6-9 աստիճան։ Արցախում կանխատեսվում 14 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։





































