ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվա շքերթին։ Նա այս մասին հայտարարել է կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ։
Նա պարզաբանել է, որ ապրիլին Ռուսաստան այցի ժամանակ տեղեկացրել էր երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվա շքերթին՝ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ հանրապետությունում նախընտրական քարոզարշավի մեկնարկի պատճառով։
«ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարող մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին։ Արդեն հայտարարել ենք, որ մասնակցելու ենք քարոզարշավի»,- նշել է նա։
Ավելի ուշ ՌԴ նախագահի օգնական Յուրի ուշակովը հայտարարել է, որ ՌԴ-ն հատուկ հրավերներ չի ուղարկել մայիսի 9-ի շքերթին մասնակցելու համար։
Փաշինյանը 2025 թվականի մայիսի 8-ին մեկնել էր ՌԴ՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին։
Զորահանդեսից հետո երկրների առաջնորդները ծաղիկներ էին խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրին: Այնուհետև Մոսկվա ժամանած պատվիրակությունների ղեկավարների պատվին Պուտինի անունից տրված ընդունելություն էր տեղի ունեցել։ Ռուսաստանի առաջնորդը շնորհակալություն էր հայտնել օտարերկրյա պատվիրակություններին՝ միջոցառումների ներկա գտնվելու համար։






































