• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
16 Հուլիս 2026 08:26
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Մայրություն և կարիերա»․ կայացել է հայ կանանց մասին եռագրության 2-րդ մասի պրեմիերան

Մշակույթ,
02 Մայիս 2026 13:53
ShareShareShare
«Մայրություն և կարիերա»․ կայացել է հայ կանանց մասին եռագրության 2-րդ մասի պրեմիերան
telegram

Մայիսի 1-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ «Կյանքս» վավերագրական ֆիլմերի եռագրության երկրորդ մասի պրեմիերան, հայտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի արտաքին հաղորդակցությունների դեպարտամենտը։

Ֆիլմերը նվիրված են կանանց փորձին և դրա միջոցով սերունդներին փոխանցվող հավաքական հիշողության ձևավորմանը։ Նախագծի գաղափարի հեղինակն ու պրոդյուսերը Տաթևիկ Կարապետյան է։

Եթե «Կյանքս» եռագրության առաջին ֆիլմը նվիրված էր ավագ սերնդի կանանց, որոնք պահպանում և փոխանցում են հիշողությունն ու փորձը, ապա երկրորդ մասը կենտրոնանում է այն սերնդի վրա, որն այսօր Հայաստանի շարժիչ ուժն է։ 30-50 տարեկան կանանց, որոնք կանգնած են ավանդույթի և ապագայի միջև։ 25 րոպե տևողությամբ ֆիլմում երիտասարդ ռեժիսոր Նարա Կարապետյանն ուսումնասիրում է, թե ինչպես են հինգ հերոսուհիները համատեղում մայրությունն ու կարիերան՝ միաժամանակ հավատարիմ մնալով իրենց արժեքներին։

«Առաջին ֆիլմի վրա աշխատելիս մենք ուսումնասիրում էինք ավագ սերնդի՝ մեր մայրերի և տատիկների աշխարհը, որը լի է կանացի իմաստությամբ, ուժով և սիրով։ Երկրորդ աշխատանքը դարձավ յուրատեսակ ինքնաճանաչման փորձ՝ նայելու մեր սերնդին՝ նրանց, ովքեր ապրում են մայրերի հիշողության և երեխաների երազանքների, ընտանիքի և աշխատանքի, ավանդույթի և սեփական ճանապարհի միջև։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այս կանայք պատրաստ չեն ընտրել դրանցից միայն մեկը։ Նրանք պատրաստ են ներդրվել ամեն ինչում միաժամանակ, որովհետև դա նրանց կենսակերպն է»,- նշել է Տաթևիկ Կարապետյանը։

Ինչպես եռագրության առաջին մասը, երկրորդ ֆիլմը նույնպես կառուցված է դիտարկման և զգայուն ուշադրության վրա՝ խուսափելով ավելորդ հերոսացումից։ Տեսախցիկը ֆիքսում է առօրյան, որի մեջ աստիճանաբար երևում են կյանքի հանդեպ սերը, արտաքին ռիթմի և ներքին լռության միջև հավասարակշռություն գտնելու կարողությունը։

Աշխարհում, որն ապրում է մեծ արագություններով, ֆիլմի հերոսուհիները ցուցադրում են չպառակտվելու հազվագյուտ կարողություն, հակառակը՝ միավորելու ընտանիքն ու մասնագիտությունը, լսելու ավանդույթի ձայնը և չվախենալու փոփոխություններից։ Կարեւոր լինել ուրիշների համար, և միաժամանակ, չկորցնել իրենց։ Հենց այս ամենօրյա, պաթոսից զերծ ընտրության մեջ է դրսևորվում այն ուժը, որը թույլ է տալիս կնոջը հենարան մնալ անցյալի, ներկայի և ապագայի համար։

«Եռագրության առաջին ֆիլմից շատ էի ոգևորվել, ուստի երբ ինձ առաջարկեցին աշխատել երկրորդ մասի վրա, լի էի ոգեշնչմամբ և պատասխանատվությամբ։ Մենք հատուկ հերոսուհիների չենք փնտրել, պարզապես հետևել ենք նրանց։ Այս ֆիլմն ինձ համար կենդանի, անկեղծ դիտարկում է՝ առաջին հայացքից սովորական թվացող կյանքի մասին։ Հենց այսպես՝ առանց բարձրաձայն խոսքերի և բեմադրված կեցվածքների, երևում է այն ուժը, որի վրա կանգնած է այսօրվա Հայաստանը։ Այս կանայք ընդլայնում են իրենց սիրտն այնպես, որ այնտեղ տեղ են գտնում թե՛ ընտանիքը, թե՛ կոչումը, թե՛ անցյալը, թե՛ ապագան։ Պարզվեց՝ բավական է պարզապես չխանգարել տեսախցիկին, և կախարդանքը կբացահայտվի ինքն իրեն»,- ասում է Նարա Կարապետյանը՝ «Կյանքս» եռագրության երկրորդ մասի ռեժիսորը։

Ֆիլմի հինգ հերոսուհիները ներկայացնում են տարբեր սոցիալական միջավայրեր և մասնագիտություններ, սակայն նրանց միավորում է մեկ ընդհանուր հատկանիշ՝ բոլոր ոլորտներում ամբողջությամբ ներդրվելու իրենց պատրաստակամությունը։ Եռագրությունը շարունակում է զարգացնել վավերագրական կինոյի գաղափարը, որը նվիրված է հայ կանանց երեք սերունդներին՝ տատիկներին (70+), մայրերին (30-50) և դուստրերին (մինչև 25 տարեկան)։ Յուրաքանչյուր մաս գոյություն ունի որպես առանձին ֆիլմ, իսկ միասին դրանք ձևավորում են Հայաստանի ամբողջական դիմանկարը՝ կանացի փորձառության միջոցով՝ ավանդույթի, արդիականության և տարբեր սերունդների կանանց կայացրած որոշումների խաչմերուկում։

Ֆիլմի ստեղծագործական թիմում ընդգրկված են` Տաթևիկ Կարապետյան՝ պրոդյուսեր, Սալոմե Կինցուրաշվիլի՝ կրեատիվ պրոդյուսեր, Նարա Կարապետյան՝ ռեժիսոր,
Բագրատ Սարոյան՝ օպերատոր, Տիգրան Մաիլյան՝ հնչյունային ռեժիսոր, Առնոլդ Ղազարյան՝ տեխնիկ, Սմբատ Գալստյան՝ լուսավորման պատասխանատու, Հայկ Մկրտչյան՝ լուսավորող, Իշխան Բուդաղյան՝ լուսավորող, Բորիս Ղազարյան՝ տնօրեն, Աշոտ Այվազյան՝ գունաշտկող, Արամ Պալյան՝ ադմինիստրատոր, Սոս Թանայան՝ վարորդ, Տատյանա Լավրենտևա՝ լուսանկարիչ, Լուսինե Երիցյան՝ կոմպոզիտոր, Լիլիթ Հովհաննիսյան՝ մոնտաժող։ Տաթևիկ Բոլշիկյան՝ բալետի մենակատար, ավելի քան 15 տարի բեմում է, Լուիզա Ղամբարյան՝ դերասանուհի, ավելի քան 30 տարվա թատերական փորձ ունի, Օվսաննա Հովսեփյան՝ կենդանիների ապաստանի հիմնադիր,
Փարանձեմ Նազինյան՝ ռեստորատոր, Գայանե Ալեքսանյան՝ մանկապարտեզի հիմնադիր։

Պրեմիերային ցուցադրությանը, որը տեղի է ունեցել Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, ներկա էին ֆիլմի գլխավոր հերոսուհիները, ռեժիսորը և պրոդյուսեր Տաթևիկ Կարապետյանը։ Ցուցադրությունից հետո տեղի ունեցավ ֆիլմի պատմություններին ու գաղափարներին նվիրված քննարկում։ Ֆիլմը կհեռարձակվի մայիսի 2-ին՝ ժամը 18:20-ին, Armenia TV հեռուստաընկերության եթերում։



Տաթևիկ Կարապետյանը գործարար է, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահն է։ Նա ակտիվորեն ներգրավված է բարեգործական գործունեության մեջ և աջակցում է սոցիալական և մշակութային նախաձեռնություններին։ Նա զբաղվում է միջազգային մակարդակով հայ ինքնության տարածման վրա։

Մասնակցել է «Հայաստանի երազանքներ» ցուցահանդեսին Մուլտիմեդիա արվեստի թանգարանում և ներկայացրել է ժամանակակից հայկական արվեստի Extention.AM նախագիծը և այլ ծրագրեր։ 2024 թվականին նրա նախաձեռնությամբ բացվել է ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիր Tashir Arena-ն, որը դարձել է մշակութային միջոցառումների կարևոր վայր Հայաստանի մայրաքաղաքում։ Կարապետյանը նկարահանել է վավերագրական ֆիլմերի եռագրություն՝ նվիրված կանանց, նրանց փորձին և սերունդների հավաքական հիշողության ձևավորման գործում նրանց դերին։

telegram
Tags: եռագրությունՏաթևիկ Կարապետյանֆիլմ

Հարակից հրապարակումներ

Հայկական ինստիտուտը կմասնակցի Լոնդոնի ամառային հայկական փառատոնին

Հայկական ինստիտուտը կմասնակցի Լոնդոնի ամառային հայկական փառատոնին

13 Հուլիս 2026 11:03

Լոնդոնի Հայկական ինստիտուտը հուլիսի 19-ին կմասնակցի Հայկական ամառային փառատոնին, որը կանցկացվի North Acton Playing Fields զբոսայգում՝ ժամը 12։00-18։00-ն, հայտնել է...

Ливанско-армянский композитор C-Rouge выступит на Вардаваре в Кохбе

Լիբանանահայ կոմպոզիտոր C-Rouge-ը Վարդավառի տոնակատարությանը ելույթ կունենա Կողբում

11 Հուլիս 2026 20:28

Լիբանանահայ կոմպոզիտոր և պրոդյուսեր Սերուժ Բաղդասարյանը, ով հանդես է գալիս C-Rouge բեմական անվամբ, հուլիսի 11-ին Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղում...

«Ոչ ոք չոր չի մնա»․ «Վարդավառ 2026» տոնական միջոցառում՝ Երևանում

«Ոչ ոք չոր չի մնա»․ «Վարդավառ 2026» տոնական միջոցառում՝ Երևանում

11 Հուլիս 2026 10:06

Հուլիսի 12-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Քրիստոսի Պայծառակերպության տոնը, ինչի առթիվ մայրաքաղաքում տեղի կունենա «Վարդավառ 2026» տոնական միջոցառումը։ Սա Հայ...

Հայազգի դիրիժոր Վալերի Գեորգիևը հոսպիտալացվել է․ նա արդեն տանն է

Հայազգի դիրիժոր Վալերի Գեորգիևը հոսպիտալացվել է․ նա արդեն տանն է

10 Հուլիս 2026 18:36

Ռուսաստանում բնակվող հայազգի դիրիժոր Վալերի Գերգիևը հոսպիտալացվել է, «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականին հայտնել է նրա դուստրը՝ Թամարա Գերգիևան։ Մաեստրոյի ինքնազգացողությունը կտրուկ...

Հայ մասնագետներն առաջադրվել են «Էմմի» 78-րդ մրցանակաբաշխության անվանակարգերում

Հայ մասնագետներն առաջադրվել են «Էմմի» 78-րդ մրցանակաբաշխության անվանակարգերում

10 Հուլիս 2026 17:10

«Էմմի» 78-րդ մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում չորս հայ մասնագետ է առաջադրվել։Saturday Night Live նախագծի լավագույն բեմադրող նկարչի մրցանակի համար առաջադրվել է...

Սև Օհանյանը՝ «Ոսկե ծիրան» 23-րդ կինոփառատոնի պատվավոր հյուր

Սև Օհանյանը՝ «Ոսկե ծիրան» 23-րդ կինոփառատոնի պատվավոր հյուր

10 Հուլիս 2026 15:55

Օսկարակիր պրոդյուսեր, հայազգի Սև Օհանյանը, որպես պատվավոր հյուր, կմասնակցի «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 23-րդ կինոփառատոնին։Վերջին 15 տարվա ընթացքում Օհանյանը թողարկել...

Load More
Xosum
  • Լուրեր
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

16 Հուլիս 2026 08:11

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 16-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

16 Հուլիս 2026 08:07
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 8-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 16-ին

16 Հուլիս 2026 07:45
ՌԴ-ում միգրանտներին կարող են պարտավորեցնել հատուկ հեռախոս գնել

ՌԴ-ում միգրանտներին կարող են պարտավորեցնել հատուկ հեռախոս գնել

15 Հուլիս 2026 23:58
Բնակարանի խուզարկությունից հետո ձերբակալել են Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին

Դատարանն Ասկերանի քաղաքապետի վերաբերյալ արդարացման վերդիկտ է կայացրել

15 Հուլիս 2026 23:40
ԵՄ-ն մտադիր է խստացնել Կիևի ֆինանսավորման պայմանները․ Bloomberg

ԵՄ-ում չեն համաձայնեցրել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը

15 Հուլիս 2026 23:13
Захарова: совместные с НАТО маневры Армении вызывают сожаление

Զախարովան մեկնաբանել է «3+3» ձևաչափի շուրջ Բաքվի և Երևանի տարաձայնությունները

15 Հուլիս 2026 22:30
Գագիկ Ծառուկյանն ընտրվել է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահ

«Ծառուկյանը պետք է տուժող լիներ»․ փաստաբանը փաստաթղթեր է հրապարակել

15 Հուլիս 2026 21:44
Հորմուզում լարվածությունը սրվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ֆոնին

Իրանի ափերի մոտ թուրքական բեռնատար նավ է խորտակվել

15 Հուլիս 2026 20:17
Վրաստանում ավարտվել է Լարս տանող նոր թունելի կամուրջներից մեկի շինարարությունը

Վրաստանում ավարտվել է Լարս տանող նոր թունելի կամուրջներից մեկի շինարարությունը

15 Հուլիս 2026 19:47
Կարգազանց վարորդի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կբողոքարկի

Կարգազանց վարորդի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կբողոքարկի

15 Հուլիս 2026 19:26
«Ուժեղ Հայաստանը» վերցնում է մանդատները. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստանը» կսկսի բնակարաններ նվիրել 5-րդ երեխա ունեցող ընտանիքներին

15 Հուլիս 2026 18:50
Ֆրանսիս Քյուրքջյանը Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևի է արժանացել

Ֆրանսիս Քյուրքջյանը Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևի է արժանացել

15 Հուլիս 2026 18:38
ՖԻՖԱ-ն կերկարաձգի ԱԱ-2026-ի եզրափակչի ընդմիջումը մինչև 30 րոպե

ՖԻՖԱ-ն կերկարաձգի ԱԱ-2026-ի եզրափակչի ընդմիջումը մինչև 30 րոպե

15 Հուլիս 2026 18:15
Հովսեփյանը հակընդդեմ դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ

Հովսեփյանը հակընդդեմ դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ

15 Հուլիս 2026 18:04
ԱՄՆ-ն և Իրանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը

ԱՄՆ ԶՈւ-ում հայտնել են Իրանին հասցվող հարվածների հերթական շարքի ավարտի մասին

15 Հուլիս 2026 18:01
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

15 Հուլիս 2026 16:57
Կոտայքի մարզում փլուզման հետևանքով երկու քաղաքացի է տուժել. ՆԳՆ

Կոտայքի մարզում փլուզման հետևանքով երկու քաղաքացի է տուժել. ՆԳՆ

15 Հուլիս 2026 16:08
Карапетян связал дальнейшие шаги «Сильной Армении» с пересчетом голосов

«Ուժեղ Հայաստան»-ը ստեփանավանցիներին իրենց կամքով նվեր է առաջարկել

15 Հուլիս 2026 16:07
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 15-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 15-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

15 Հուլիս 2026 16:05
«Կտրուկ քայլերի կգնանք»․ «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցների ակցիան շարունակվում է 

«Կտրուկ քայլերի կգնանք»․ «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցների ակցիան շարունակվում է 

15 Հուլիս 2026 15:59
«Գնացի մարդի, ունեցա որդի», որ լինի՝ կգաք, կխոսենք. Միրզոյանը՝ TRIPP-ի դանդաղման մասին

ՀՀ կառավարությունը հուլիսի 16-ին կվավերացնի TRIPP-ի համաձայնագիրը

15 Հուլիս 2026 15:20
Եթե այսօր պատասխան չլինի, կտրուկ քայլերի ենք գնալու․ «Մուլտի Սթոունի» աշխատակից

Եթե այսօր պատասխան չլինի, կտրուկ քայլերի ենք գնալու․ «Մուլտի Սթոունի» աշխատակից

15 Հուլիս 2026 15:06
Պատասխան տալու փոխարեն գվարդիա են բերում մեր վրա․ «Մուլտի Սթոուն»-ի աշխատակից

Պատասխան տալու փոխարեն գվարդիա են բերում մեր վրա․ «Մուլտի Սթոուն»-ի աշխատակից

15 Հուլիս 2026 15:03
ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացը կշարունակվի Բաքվի հետ համակարգմամբ․ Թուրքիայի ԱԳՆ

ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացը կշարունակվի Բաքվի հետ համակարգմամբ․ Թուրքիայի ԱԳՆ

15 Հուլիս 2026 14:59
ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար կհատկացնի TRIPP+ հիմնադրամին. այն կղեկավարի Սոկոլովը

ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար կհատկացնի TRIPP+ հիմնադրամին. այն կղեկավարի Սոկոլովը

15 Հուլիս 2026 14:43
Ֆրանսիայի հավաքականի պարտությունից հետո ավելի քան 100 մարդ է ձերբակալվել

Ֆրանսիայի հավաքականի պարտությունից հետո ավելի քան 100 մարդ է ձերբակալվել

15 Հուլիս 2026 14:38
Չիկագոյի համալսարանը կսահմանափակի ԱԲ-ի կիրառումը դասընթացների ընթացքում

Չիկագոյի համալսարանը կսահմանափակի ԱԲ-ի կիրառումը դասընթացների ընթացքում

15 Հուլիս 2026 14:07
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում

Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում

15 Հուլիս 2026 13:55
ԵԽ պատգամավորը կոչ է արել կասեցնել ԵՄ-Ադրբեջան էներգետիկ հուշագիրը

ԵԽ պատգամավորը կոչ է արել կասեցնել ԵՄ-Ադրբեջան էներգետիկ հուշագիրը

15 Հուլիս 2026 13:35
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին
Հասարակություն

ՀԷՑ-ը հայտնել է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

16 Հուլիս 2026 08:11

Հուլիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը։...

Read moreDetails
Տնտեսություն

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 16-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

16 Հուլիս 2026 08:07

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 16-ին ԱՄՆ դոլարը գնում են 364 դրամ միջին գնով, վաճառում՝ 368,85 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ