Իրան-ԱՄՆ բանակցությունների փակուղու ֆոնին՝ իրանական ռիալն անկում է ապրել մինչև ռեկորդային ցածր 1,8 միլիոն՝ 1 դոլարի դիմաց, հայտնել է Washington Post-ը։
Ըստ հրապարակման՝ արժույթի վերջին անկումն սկսվել էր երկու օր առաջ՝ նախկինում համեմատաբար կայուն լինելուց և նույնիսկ մարտ ամսին աճելուց հետո։ Մինչ այդ այն համեմատաբար կայուն էր, քանի որ երկիր առևտուրն ու ներմուծումը նվազագույն էին, նշել է լրատվականը։
Ապրիլի 28-ին The New York Times-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունի Իրանի վերջին առաջարկը, որը նախատեսում է Հորմուզի նեղուցի բացում, բայց միջուկային ծրագրի հարցը թողնում է ապագա բանակցությունների համար: Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Վաշինգտոնը շուտով կարող է իր պատասխանը ներկայացնել Թեհրանին:





































