Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքի ժամանակ տեղի ունեցած կրակոցներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ էին, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Սա Թրամփի դեմ կատարված երրորդ մահափորձն էր երկու տարվա ընթացքում։ Պատմության մեջ ոչ մի այլ նախագահ չի ենթարկվել նման բազմակի և լուրջ մահափորձերի»,- ասել է նա։
Լևիթը միջադեպը որակել է որպես ահաբեկչական ակտ և ընդգծել, որ «նման բռնությունն անընդունելի է և երբեք չի հանդուրժվի իրենց երկրում»։
Թրամփի հետ ընդունելության ժամանակ կրակոցներ արձակած անձին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ նախագահի դեմ սպանության փորձի համար, կասկածյալին սպառնում է ցմահ ազատազրկում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Նրան նաև մեղադրանք է առաջադրվել զենք տեղափոխելու և անօրինական կերպով օգտագործելու համար: Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 30-ին:
Ապրիլի 26-ին Washington Hilton հյուրանոցում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքին 31-ամյա Քոուլ Թոմաս Ալենը կրակոցներ էր արձակել անցակետի մոտ։ Թրամփին ու պաշտոնյաներին տարհանել էին, վիրավորվել էր անվտագության մեկ աշխատակից։ Ալենը ձերբակալվել էր։






































