Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է 168․am-ը։
Ըստ կայքի՝ ՀՀ արգործնախարարությունը դեռևս փորձում է նրա այցի մասին տեղեկատվությունը գաղտնի պահել:
Մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայանալու է ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը, որին Հայաստանը ներկայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Եվրոպական միությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ միասին:
Գագաթնաժողովը կկայանա մայիսի 4-5-ը։ Երկօրյա այցով, գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:





































