Փրկարարներն ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ ապրիլի 22-ին՝ ժամը 12։38-ին, ահազանգ է ստացվել, որ Ավանի բուժական կենտրոններից մեկի տարածքը հոսանքազրկվել է, ինչի հետևանքով ստորգետնյա հորանում մնացել են աշխատակիցներ և պացիենտներ։
Նշվում է, որ փրկարարները գործարկված գեներատորի միջոցով հորանի վերելակով 230 մետր խորությունից դուրս են բերել բոլոր քաղաքացիներին։
Shamshyan.com-ի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Երևանի Ավան վարչական շրջանում գործող Աղի կոմբինատում։ Ըստ կայքի՝ փրկարարների կողմից դուրս բերված քաղաքացիների մի մասն աշխատում է նշված կոմբինատում, մի մասն էլ օտարերկրացի է։






































