Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշ Ռուսլան Նուռուլաևին, հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Առաջնության 72 կգ քաշային կարգում Տերտերյանն այս հաղթանակով նվաճել է կիսաեզրափակչի ուղեգիր։
Պայքարն ավարտվել է 1-1 հաշվով, բայց հաղթանակը Տերտերյանին է տրվել, քանի որ նա վերջինն էր միավոր վաստակել (ըստ ըմբշամարտի կանոնների՝ հավասար հաշվի դեպքում առավելությունը տրվում է վերջին որակավորված միավորը վաստակած մարզիկին-խմբ.)։
Առաջնությունն անցկացվում է ապրիլի 20-26-ը։ Հայաստանը ներկայացնող մարզիկները հունահռոմեական ոճում ներկայացված են 10, իսկ ազատ ոճում՝ 8 քաշային կարգերում։
Կարդացեք նաև՝






































