Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Գևորգ Թադևոսյանը հաղթել է խորվաթ Մատեյ Մանդիչին, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
87 կգ քաշային Թադևոսյանն սփոփիչ առաջին գոտեմարտում հաղթել է 9-1 հաշվով՝ ժամանակից շուտ։
Ֆեդերացիայից հավելել են, որ գերծանր քաշային Ալբերտ Վարդանյանը պարտվել է սփոփիչ գոտեմարտում և ավարտել ելույթները Եվրոպայի առաջնությունում:
Ավելի ուշ ֆեդերացիայից տեղեկացրել են, որ Սուրեն Աղաջանյանը մեկնարկում տուշեով հաղթել է իտալացի Թոմասո Բոսիին ու դուրս եկել քառորդ եզրափակիչ։ 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը նույնպես հաղթել է՝ առավելության հասնելով Քրիստոֆեր Դալենի նկատմամբ։ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 2 րոպեում հաղթել է Անդրեաս Վետշին ու նվաճել քառորդ եզրափակչի ուղեգիր։
Ըմբիշ Աղաջանյանը 1 րոպեում հաղթել է մրցակցին և երեկոյան կգոտեմարտի եզրափակիչ դուրս գալու համար։
Առաջնությունն անցկացվում է ապրիլի 20-26-ը։ Հայաստանը ներկայացնող մարզիկները հունահռոմեական ոճում ներկայացված են 10, իսկ ազատ ոճում՝ 8 քաշային կարգերում։
Թարմացված է՝ 21.04.2026 | 15:55





































