Իսրայելի և Լիբանանի միջև նոր բանակցություններ կկայանան ապրիլի 16-ին՝ երկրների առաջնորդների մասնակցությամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Փորձում ենք Իսրայելի և Լիբանանի միջև փոքր դադար ապահովել։ Շատ ժամանակ է անցել այն պահից, երբ երկու առաջնորդները խոսել են՝ մոտ 34 տարի»,- գրել է Թրամփը Truth Social-ում։
ԱՄՆ նախագահը չի նշել, թե որտեղ են անցկացվելու բանակցությունները։ Իսրայելի և Լիբանանի կողմից առայժմ մեկնաբանություններ չեն հնչել։
Իսրայելի և Լիբանանի միջև լարվածությունը սրվել էր Լիբանանի տարածքում իսրայելական հարվածների ֆոնին, որոնք Թել Ավիվը ներկայացնում է որպես գործողություններ «Հեզբոլլահ» խմբավորման դեմ։ Այս ֆոնին Վաշինգտոնում անցկացված վերջին բանակցություններից հետո Լիբանանը կոչ էր արել հրադադար հաստատել՝ փորձելով կանխել էսկալացիան։
Ապրիլի 14-ին կայացած հանդիպումից հետո կողմերը հայտնել էին, որ Լիբանանն ու Իսրայելը մտադիր են ուղիղ բանակցությունները շարունակել ԱՄՆ-ի միջնորդությամբ։






































