Եվրամիությունը խումբ կուղարկի Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններից առաջ հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Նա նշել է, որ ԵՄ-ն դրանով ընդառաջել է Հայաստանի խնդրանքին։
«Մեր հարևանության ժողովրդավարական դիմադրողականության աջակցությունը մնում է կարևոր: Մենք չենք թողնի, որ Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտությանը: Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա»,- ասել է նա։
Ինչպես ավելի ուշ հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը՝ հղում անելով խմբագրության տրամադրության տակ հայտնված փաստաթղթին, խումբը Հայաստան կժամանի ապրիլի սկզբին։ Դրա կազմում կլինեն 9-ից 14 փորձագետներ, որոնք երկրում կանցկացնեն 10-15 օր։
Ակնկալվում է, որ առաքելությունը կօգնի վարչապետի աշխատակազմին, Անվտանգության խորհրդին, ինչպես նաև ԿԸՀ-ին, ՆԳՆ-ին և հարկային մարմիններին մշակել կիբերհարձակումների և տեղեկատվական սպառնալիքների արձագանքման մեխանիզմներ։
ԶԼՄ-ները փետրվարին հայտնել էին Եվրոպական միության կողմից Հայաստան «հիբրիդային արագ արձագանքման խումբ» տեղակայելու ծրագրերի մասին: Նշվում էր, որ խումբը նախատեսված է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտությանը հակազդելու համար: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ նման խմբի տեղակայումը կլինի «մոլդովական սցենար», որը կարող է նախագծվել Հայաստանի վրա:
Թարմացված է՝ 17.03.2026 | 16:40



































