Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշներ Արման Հարությունյանը (57 կգ) և Դավիթ Մարգարյանը (70 կգ ) բրոնզե մեդալներ են նվաճել, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Մարգարյանը 5։2 հաշվով հաղթել է Գերմանիան ներկայացնող Մարցել Վագինին, Հարությունյանը 53 վայրկյանում առավելության է հասել բելառուս Արտյոմ Պավլյուչենկոյի նկատմամբ։
61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը կիսաեզրափակչում 10։3 հաշվով հաղթել է թուրք Տոլգա Յոզբեկին ու նվաճել եզրափակչի ուղեգիր։ Կնյազ Իբոյանը (92 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ) կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր։






































