Մախաչկալայի դատարանը տղամարդու է տուգանել Տելեգրամում հայերի հասցեին վիրավորական արտահայտությունների համար, հայտնում է դատարանի կայքը։
Հետաքննության վարկածով՝ Տելեգրամի՝ «Դոնալդ Թրամփ» (Donald Trump) մականունով օգտատիրոջ մեկնաբանությունները պարունակել են հայերի նկատմամբ հակաիրավական գործողությունների դրդող արտահայտություններ։ 33-ամյա Թոֆիկ Իսմայիլովն ընդունել է մեղքը և հաստատել, որ հրապարակումներն իրենն են:
Դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել և տուգանել 10 000 ռուբլով։






































