• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2026 17:32
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Բաքուն մեղադրում է Իրանին Նախիջևանի վրա ԱԹՍ-ներով հարձակման մեջ և հայտնում վիրավորների մասին

Տարածաշրջան,
05 Մարտ 2026 14:16
ShareShareShare
Բաքուն մեղադրում է Իրանին Նախիջևանի վրա ԱԹՍ-ներով հարձակման մեջ և հայտնում վիրավորների մասին
telegram

Բաքուն մեղադրում է Իրանին Նախիջևանի վրա ԱԹՍ-ներով հարձակման մեջ և հայտնում վիրավորների մասին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

Նշվում է, որ ԱԹՍ-ներից մեկն ընկել է Նախիջևանի օդանավակայանի տերմինալի մոտակայքում, մյուսը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի հարևանությամբ։ Օդանավակայանի շենքը վնասվել է, քաղաքացիական 2 անձ՝ վիրավորվել։ Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց վիճակը կայուն է։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Բաքուն իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան պատասխան միջոցներ։ Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն կանչվել է ԱԳՆ։

«Իրանական կողմին ուղղված է խիստ բողոք, նրանց կհանձնվի համապատասխան բողոքի նոտա»,- ընդգծվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ՊՆ-ն դատապարտել է Իրանի ԶՈւ կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները և նշել, որ պատրաստում են անհրաժեշտ արձագանքման միջոցառումներ և այդ հարձակումներն անպատասխան չեն մնա։

Ավելի ուշ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես հայտարարել է նախատեսվող պատասխան միջոցներ ձեռնարկելու մասին։ Ադրբեջանի նախագահն անվտանգության խորհրդի նիստում «ահաբեկչական գործողություն» է որակել իրանական դրոնների հարձակումը՝ նշելով, որ «մեղավորները պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն»։ Նա հավելել է, որ «Իրանը պետք է բացատրություններ տա Ադրբեջանին և ներողություն խնդրի»։ 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը պատրաստվել է Իրանի դեմ հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածի հնարավոր գործարկմանը՝ պատասխանելով հնարավոր միջադեպերին դաշինքի արձագանքի մասին հարցին։

Ադրբեջանի ՊՆ-ն ավելի ուշ հայտարարել է, որ Իրանի գլխավոր շտաբի հայտարարությունն այն մասին, որ Իրանը հարգում է բոլոր երկրների, հատկապես՝ մահմեդական և հարևան պետությունների ինքնիշխանությունը, չի կարող ընդունելի դարձնել «Իրանի կողմից ԱԹՍ-ների հարձակումները»։ 

Ադրբեջանի ՊՆ-ն նաև հայտնել է, որ Իրանի ԶՈւ-ն 4 ԱԹՍ է ուղարկել Նախիջևան, մեկը խոցվել է, իսկ մյուսը պայթել է դպրոցի մոտ՝ առանց թիրախին հարվածելու:

Ավելի ուշ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում «իր բողոքն է արտահայտել մարտի 4-ին Թուրքիայի, իսկ մարտի 5-ին՝ Ադրբեջանի ուղղությամբ հարձակման վերաբերյալ»։ 

Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ անվտանգության ապահովման նպատակով դեպի Նախիջևան ավիաչվերթերը ժամանակավորապես կկազմակերպվեն Իգդիրի օդանավակայանով: 

Ավելի ուշ Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է հարձակումը Նախիջևանի վրա։  

«Մենք կրկին ընդգծում ենք նման հարձակումների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, որոնք ուղղված են տարածաշրջանի երրորդ երկրների դեմ և մեծացնում են պատերազմի տարածման ռիսկը։ Թուրքիան, ինչպես միշտ, այսուհետ ևս լինելու է Ադրբեջանի կողքին»,- ասվում է հայտարարության մեջ։

Հարցն այսօր քննարկել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Պաշտոնական Բաքվի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում կտրուկ բողոք է արտահայտվել Իրանի կողմից Թուրքիայի դեմ երեկ իրականացված հրթիռային հարձակման, ինչպես նաև այսօր Ադրբեջանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման վերաբերյալ։ Նախարարներն ընդգծել են, որ նման հարձակումներն անընդունելի են։ 

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանից արձակված ԱԹՍ-ն ընկել է Նախիջևանի տարածքում։ Իրանական կողմը հայտարարել էր, որ Թեհրանը չի թիրախավորում հարևան երկրներին և Ադրբեջանի հետ կապված միջադեպը պետք է հետաքննվի։

Նյութը թարմացվել է 18։34-ին։ 

telegram
Tags: ԱդրբեջանԱԹՍՆախիջևան

Հարակից հրապարակումներ

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային հարցերում․ Լավրով

18 Հուլիս 2026 20:21

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ օգնելու Երևանին և Բաքվին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման և...

Երկրաշարժ Թուրքիայում

Իրանի հարավում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը Պարսից ծոցում է

18 Հուլիս 2026 16:45

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բանդար-Խամիր քաղաքի շրջանում հուլիսի 18-ի առավոտյան 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr...

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Մալաթիա նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

18 Հուլիս 2026 11:48

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մալաթիա նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրվել, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Թուրքիայի աղետների և...

ԱՄՆ-ն և Իրանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը

ԻՀՊԿ-ն սպառնում է անցնել լայնածավալ հարձակողական գործողությունների

18 Հուլիս 2026 10:35

Ամերիկյան զինված ուժերն ավարտել են Իրանի ուղղությամբ գիշերային հարվածների յոթերորդ ալիքը, հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։ Իրանական...

Ադրբեջանում կանցկացվեն վեց երկրի համատեղ զորավարժություններ

Ադրբեջանում կանցկացվեն վեց երկրի համատեղ զորավարժություններ

17 Հուլիս 2026 22:34

Ադրբեջանում կանցկացվեն «Միասնության ուժ-2026» համատեղ զորավարժությունները՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Պակիստանի մասնակցությամբ, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նշվում է,...

Турция сняла ограничения на прямую торговлю с Арменией

Թուրքիայի մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի կոդը․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 20:33

Թուրքիայի մաքսային (BILGE) համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։ Նշվում է, որ Թուրքիայի...

Load More
Xosum
  • Լուրեր
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36
Стрельба произошла на улице Мурацана в Ереване: есть погибший

Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

18 Հուլիս 2026 22:55
Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

18 Հուլիս 2026 22:16
Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30
CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային հարցերում․ Լավրով

18 Հուլիս 2026 20:21
Адвокат заявил о нарушении закона в деле экс-главы Конституционного суда

ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանը դիմել է ՄԻԵԴ

18 Հուլիս 2026 19:37
Армянские шахматисты заняли первые три места на турнире в Поти

Հայ շախմատիստները Փոթիում անցկացված մրցաշարի լավագույն եռյակում են

18 Հուլիս 2026 18:52
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ը հայտնել է հարձակումից տուժած վաճառողներին փոխհատուցելու մասին

18 Հուլիս 2026 18:16

Իրանը կասեցնում է ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը

18 Հուլիս 2026 17:45
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու
Իրավունք

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30

«Վեոլիա ջուր» ընկերության դեմ դատական խմբային հայցեր են նախապատրաստվելու, հայտնել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ...

Read moreDetails
США и Иран договорились о двухнедельном перемирии
Աշխարհում

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Խուզեստան նահանգում կառուցվող «Դարհովին» ատոմակայանին, գրել են մերձավորարևելյան լրատվամիջոցները։...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ