Հնդկաստանում փետրվարի 23-ի երեկոյան շտապօգնության ինքնաթիռ է կործանվել, հայտնել է Reuters-ը։
Երկրի ավիացիոն կարգավորիչի տվյալներով՝ Ջհարկհանդ նահանգում վթարի ենթարկված Beechcraft C90 օդանավում յոթ մարդ, այդ թվում՝ անձնակազմի երկու անդամ էին։ Զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են։
Նշվում է, որ Redbird Airways-ի շահագործած օդանավը վթարվել է եղանակային պայմանների պատճառով։ Երկրի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (DGCA) տեղեկացրել է, որ անձնակազմը շեղման թույլտվություն է խնդրել, որից հետո կորցվել է կապն ու ռադարային վերահսկումը։





































